суббота, 22 октября 2011 г.

Մեկ լոգին բոլոր կայքերի համար




Ո՞վ է սիրում գրանցման «թերթիկներ» լրացնել, ամեն անգամ գաղտնաբառ ու լոգին գրել, հաստատել էլ.փոստի հասցեն ու էլի շատ ձանձրացնող գործողություններ կատարել միայն ինչ-որ կայքում գրանցվելու համար։ ՈՒ եթե գրանցվում էք, զուտ հետաքրքրության համար։ Դրա համար ստեղծվել է OpenID ծրագիրը...

Այդ ծրագիրը թույլ է տալիս գրանցվել կայքերում գրելով միայն ձեր openID-ն։ Ճիշտ է, ոչ բոլոր կայքերն են ապահոված OpenID-ով, բայց կայքերի թիվը քիչ-քիչ աճում է!!! Իսկ OpenID տրամադրում են շա՜տ կայքեր, ահա դրանցից մի քանիսը`

http://www.claimid.com | http://www.myid.net

http://www.myopenid.com | http://www.myvidoop.com

Ձեր ID-ն ստանալու համար միայն գրանցվեք այդ կայքերից մեկում: Ձեզ կտրամադրվի նման հասցե «օրինակ` edmonblog.myopenid.com» և այսուհետ՝ գրանցվելով ՕpenID ապահովող կայքերում սեղմում եք «մուտք գործել openID-ի միջոցով», լրացնում ձեզ տրամադրված հասցեն ու ստանում ձեր Account-ը։ Եվ վերջ պատրաստ է!!!!!!!

Комментариев нет:

Отправить комментарий