воскресенье, 23 октября 2011 г.

Ինչ է նշանակում բլոգ



Այժմ Հայաստանում շատ են բլոգները և հետևաբար նաև բլոգգերները, բայց շատերը չգիտեն թե ինչ է նշանակում բլոգ և հիմա ձեզ եմ ներկայացնում բլոգ-ի իմաստը (բովանդակությունը)`

Ըստ հեղինակների`

  • Անձնական բլոգ - վարվում է մեկ անձի (հեղինակի) կողմից
  • «Ուրվական» բլոգ - վարվում է անհայտ անձի կողմից, մեկ այլ անձի անունից
  • Կոլեկտիվ կամ սոցիալական բլոգ - վարվում է մի խումբ մարդկանց կողմից՝ բլոգի տիրոջ կամ մոդերատորների կողմից որոշված կանոններով
  • Կորպորատիվ բլոգ - վարվում է մեկ կազմակերպության անդամների կողմից

Ըստ բովանդակության տեսակի`

  • Տեքստային բլոգ - հիմնականում պարունակում է տեքստեր
  • Ֆոտոբլոգ - հիմնականում պարունակում է լուսանկարներ
  • Երաժշտական բլոգ - հիմնականում պարունակում է երգեր
  • Պոդկաստինգ կամ բլոգկաստինգ - հիմնական պարունակությունը կազմում են ձայնագրիչի միջոցով ձայնագրված ձայնային հաղորդագրությունները
  • Վիդեոբլոգ - հիմնականում պարունակում է տեսանյութեր

Ըստ բովանդակության առանձնահատկության

  • Կոնտենտային բլոգ - բլոգ, որտեղ հրապարակվում են հեղինակային նյութեր
  • Մոնիտորինգային բլոգ - բլոգ, որը հիմնականում պարունակում է հղումներ դեպի այլ կայքեր
  • Մեջբերումներով բլոգ - բլոգ, որտեղ հատվածներ են մեջբերվում այլ բլոգներից
  • Տամբլելոգ, Տամբլոգ, Տլոգ - բլոգ, որի յուրաքանչյուր գրառում ունի որոշակի ֆորմատ՝ հղում, մեջբերում, վիդեո, լուսանկար, երկխոսություն, կամ այլ
  • Սպլոգ - սպամ-բլոգ

Ըստ տեխնիկական հիմքի

  • Stand alone բլոգ - առանձին հոստինգի և "շարժիչի" վրա կառուցված բլոգ
  • Պլատֆորմային բլոգ - որևէ պլատֆորմի վրա զետեղված բլոգ (LiveJournalWordPressBlogger կամ այլ)
  • Մոբլոգ - բլոգ, որը վարվում է բջջային կամ շարժողական տեխ. միջոցներով

Комментариев нет:

Отправить комментарий