
Skype ծառայությունը, որը թույլ է տալիս ինտերնետով զանգեր ու տեսազանգեր կատարել, տոնում է իր 8-ամյակը:
8 տարի առաջ Skype-ի պաշտոնական կայքում առաջին անգամ հայտնվեց ծրագրի փորձնական տարբերակը, որը նախատեսված էր միայն համակարգիչների համար: Այժմ Skype-ը հասանելի է նաև բջջայիններին, պլանշետային համակարգիչներին:
2005-ին Skype-ը 2,6 միլիարդ դոլարով գնվեց eBay ընկերության կողմից, որին պատկանում է համանուն ինտերնետ-աճուրդը: Չորս տարի անց eBay-ը վերավաճառեց Skype-ի ակցիաների 70%-ը Silver Lake ընկերությունների խմբին: Իսկ մի քանի ամիս առաջ՝ մայիսին Skype-ը գնեց Microsoft ընկերությունը՝ վճարելով 8,5 միլիարդ դոլար:
Skype-ում գրանցվածների թիվն անցնում է 500 միլիոնը , իսկ ծառայության ամսական լսարանը կազմում է 170 միլիոն օգտագործող:
Комментариев нет:
Отправить комментарий