вторник, 23 августа 2011 г.

Ֆեյսբուքյան անհավանական գաղտնիքներ և թե ինչպես կոտրել օդնոկլասնիկը


Այսօր մենք կխոսենք մի շատ բարդ պրոցեսի մասին: Այս պրոցեսի մասին ոչ մեկ չգիտի, միայն ես գիտեմ: Եվ քանի որ ես շատ հանճարեղ ու խելոք մարդ եմ, այնքան խելոք որ էլ ոչ մեկ էդքան խելոք չի կարա լինի, դրա համար ես եմ սովորեցնում: Նաև շատ բարի եմ, դրա համար սիրում եմ կիսվել իմ հանճարեղ գաղտնիքներով:
Եվ այսպես, ինչպե՞ս մտնել ֆեյսբուք: Շաաաատ բարդ է չէ՞: Էսքան վախտ ոչ մեկ այս մասին չի իմացել: Հանճարեղ գլուխներ են ջարդվել այս հարցից, բայց պատասխան չի գտնվել, և միայն իմ հանճարեղ ուղեղն է, որ գտել է այդ հարցի պատասխանը: Եվ այսպես. ֆեյսբուք մտնելու համար, նախ պետք է ունենաք համակարգիչ, հետո ինտերնետ և իհարկե ֆեյսբուք ըքաունթ: Ունե՞ք այս ամենը, դե ուրեմն հիմա կարող եք մտնել: Հանճարեղ էր չէ՞:
Բայց ինչ մոզգ եմ ես
Եվ մյուսը ուզում եմ սովորեցնել թե ինչպե՞ս կոտրել օդնոկլասնիկը: Այո այո, ես այնքան խելոք եմ, որ նույնիսկ սա կարող եմ ձեզ սովորեցնել: Եվ այսպեսօդնոկլասնիկը կոտրելու համար, մտնում եք օդնոկլասնիկ և մի ծանր բանով հարվածում եք ձեր համակարգչի էկրանին: Եվ կտեսնեք ինչ ցաք ու ցրիվ է գալու օդնոկլասնիկը:
Միշտ մտեք այս բլոգ և մյուս գրառումներում ես կսովորեցեմ թե ինչպես օգտվել զուգարանի ջրի բաչոկից, ինչպես կոշիկ հագնել և նման հիմար ու պրիմիտիվ բաներ, որ նորմալ մարդը կամ գիտի, կամ էլ ցանկության դեպքում 2 րոպեյում գլխի կընկնի:
Այս գրառումիցս հետո այցելուներիս քանակը հասնելու է 10000-ների Grin Grin

Комментариев нет:

Отправить комментарий