пятница, 29 июля 2011 г.

MOZILLA FIREFOX ՎԵԲ ԴԻՏԱՐԿԻՉԸ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ


Картинка 4 из 93173
Այսօր արդեն Mozilla ընկերությունը հնարավորություն է տվել օգտագործել հայերեն Mozilla Firefox 5.0.1:
Այս ծրագիրը արդեն ամբողջությամբ հայերեն է և ինչը ամենակարևորն է, աշխատում է շատ արագ և համարյա առանց թերություների:
Ծրագիրը հնարավորություն է տալիս հարմարավետ և անվտանգ մուտք գործել համացանց, ամբողջությամբ օգտագործել բոլոր հնարավորությունները, աշխատել Flash-ով պատրաստված կայքերի և Online խաղեր հետ:

ինչպես նկարել համակարգչի էկրանը մեջից??






մեր ստեղնաշարի վրա սեղմում ենք PrintScreen կոճակը,  մտնում ինչոր գրաֆիկական խմբագրման ծրագիր և սեղմում Ctrl+V և վերջ

Գրեք ձեվավոր և զարմացրեք մնացածներին


ցանկանաի՞ք առանձնանալ սոցիալական կայքերում հաղորդակցվելիս կամ նամակ ուղարկելիս Ձեր յուրահատուկ գրելաոճով: Այդ դեպքում խորհուրդ եմ տալիս Ձեզ հետևյալ ծրագիրը՝ Flip Text, որի միջոցով կկարողանաք ընդգծել Ձեր գրելաոճը յուրահատուկ տառերով:  Ծրագիրն իր մեջ ունի 3 տիպի գրելաոճ՝ 1. Տեքստը գլխիվայր. Օրինակ՝ ʇxǝʇ dılɟ 2. Տեքստի տառերը փակագծերի մեջ. Օրինակ՝ ⒡⒧⒤⒫ ⒯⒠⒳⒯ 3. Տեքստի տառերը շրջանակների մեջ. Օրինակ՝ Ⓕⓛⓘⓟ Ⓣⓔⓧⓣ  Հ.Գ. Անգլերեն լեզվում աշխատում են 3 գրելաոճերն էլ, իսկ ռուսերեն լեզվում՝ միայն գլխիվայր գրված գրելաոճը, իսկ հայերենում՝ գլխիվայր նշելուց տեքստը կտեսնեք թարս տառերի դասավորությամբ  Ծրագիրը կարող եք բեռնել այստեղից

ԻՆՉՊԵՍ ԳՈՒՄԱՐ ԱՇԽԱՏԵԼ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ



Ֆայլ հոսթինգների միջոցով կարող եք բոլորդ գումար վաստակել դրա համար ձեզ պետք է գրանցվել մի այդպիսի կայք և այնտեղ վերբեռնել ձեր ֆայլերը: Ֆայլերը վերբեռնելուց հետո Ձեզ կտա ներբեռնելու հասցեներ, որով դուք կարող եք ներբեռնել այդ ֆայլը: Պետք է այդ հասցեները տարածել և ինչքան շատ մարդ ներբեռնի ձեր տված հասցեներով այնքան շատ գումար կգա Ձեզ:
Ֆայլ հոսթինգներից ամենալավը վճարում են Letitbit.net-ը և shareflare.net-ը, ցանկացած ֆայլի համար $5/1000 ներբեռման համար իսկ մեծ ֆայլերրի համար նույնիսկ 50$/1000
Ձեր հղումները կարող եք տարածել այս կայքերում, ուղղակի պետք է կայքում ավելացնել նյութ որը պետք է ներբեռնեն և ներքևում ավելացնել հղումը.
Download For All
Indexdl.com
qiq.ws
ALLDAY.RU և այլն
Գրանցվեք այս հասցեներով և սկսեք գումար վաստակել...
shareflare.net
Letitbit.net
Deposit Files
Եթե կան հարցեր. գրեք մեկնաբանություններ:)
Իհարկե սա լավագույն միջոցը չէ գումար աշխատելու, բայց սկսնակների համար՝ ամենալավը

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՒ ՕԳՏԱԿԱՐ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ GOOGLE CHROME-Ի ՀԱՄԱ





Եթե դուք օգտվում եք google chromeբրաուզերից, ապա ձեզ կհետաքրքրի սա: Ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել google chrome-ի որոշ ավելացումներ: Ճիշտ է դրանք շատ-շատ են քանի որ յուրաքանչյուր ոք իր իսկ գրած ծրագիրը կարող է տեղադրել այնտեղ:Այդ իսկ պատճառով փորձել եմ առանձնացնել ռեիտինգով բարձր և ամենից շատ օգտագործվող ավելացումները: Եվ այսպես սկսեմ:




1. Google Mail Checker Եթե դուք gmail-ում ունեք գրանցած մեիլ, ապա սա ձեզ պետք կգա: Այն տեղադրելուց հետո բրաուզերի աջ վերևի մասում հայտնվում է gmail-ի նշանը, որտեղ և գրվում է, թե քանի չկարդացած նամակ ունեք: Այսպիսով առանց մեիլը բացելու դուք իմանում եք ձեզ նամակ եկել է թե ոչ:


2. Fastest Chrome - Browse Faster Այս ավելացումը նախատեսված է արագ որոնումներ իրականացնելու համար: Այն տեղադրելուց հետո բրաուզերի էջում նշելով տեքստի ձեր ցանկացած հատվածը, նրա վրա կբացվի մի փոքրիկ պատուհան, որտեղից կարող եք ընտրել, թե որ որոնողական համակարգում կատարի այդ նշված հատվածի որոնումը:

3. Mini Google Maps շատ հարմար է հասցեներ որոնելու համար: Այլևս անհրաժեշտ չէ նոր էջ բացել և մտնել google maps:Այժմ կարող եք Mini Google Maps-ի օգնությամբ յուրաքանչյուր էջում քարտեզի վրա որոնումներ կատարել:

4. Docs Viewer Այս ավելացումը Chrome համակարգում նախատեսված է Power Point-ի պրեզենտացիաներ,PDF և այլ ֆորմատի տեքստային ֆայլերի ընթերցումը ավելի հարմարավետ դարձնելու համար:

5. Google Translate-ը նախատեսված է ձեր ցանկացած էջը ուրիշ լեզվով թարգմանելու համար: Անհրաժեշտ է միայն ընտրել այն լեզուն, որով ցանկանում եք թարգմանել այդ էջը, և google-ը ձեր համար այդ կայքը կթարգմանի: Ճիշտա հիմանականում շատ ծիծաղալու ա ստացվում բայց պետք գալիսա :)

6. Google Dictionary Իսկ եթե չեք ցանկանում էջը ամբողջությամբ թարգմանել այլ հարկավոր է միայն մեկ բառի թարգմանությունը ապա կարող եք օգտվել այս ավելացումից: Հարկավոր է տեղադրել, որից հետո կարգավորումներից ընտրել լեզուն և նշել այն կետը ըստ որի պետք է հայտնվի բառի բացատրությունը:

7. Facebook Photo Zoom այս ավելացումը շատ կհետաքրքրի facebook սոցիալական կայքից օգտվողներին: Այն նախատեսված է կայքի նկարները մեծացնելու համար: Եթե ցանկանում եք որևէ նկար մեծ չափերով տեսնել, սակայն ալարում եք մտնել ձեր ընկերոջ պրոֆիլ :) ապա տեղադրելով այս ավելացումը հարկավորե միայն մկնիկի սլաքը պահել նկարի վրա և այն ավտոմատ կերպով կմեծանա: ասեմ որ շատ հարմար ա ես ինքս օգտագործում եմ :

8. Download Master եթե դուք օգտվում եք Download Master ծրագրից, ապա հանդիպած կլինեք այն խնդրին որ chrome-ը DMaser-ից միանգամից ներբեռնում չի անում: Պետք է հղումը copy անել և տեղադրելով Dmastri մեջ նոր ներբեռնել: Սակայն այս ավելացումը լուծում է այդ խնդիրը: Ավելացումը տեաղդրելուց հետո այն հղման վրա որով պետքե ներբեռնում կատարեք աջ քլիք եք անում և արդեն կտեսնեք, որ ավելացած կլինի Download Master գրությունը: Հետևելով նկարում պատկերվածին կարող եք միանգամից ներբեռնում կատարել:

9. Panic Button անունից արդեն կարելի է ենթադրել, թե ինչի համար է :) եթե հայտնվել եք այնպիսի իրավիճակում, որ անհրաժեշտ է շատ արագ փակել բացված էջերը սակայն չեք ցանկանում որպեսզի ինֆորմացիան կորի, ապա կարող եք օգտվել այս ավելացումից: Սեղմելով այս կոճակին` բոլոր էջերը պահվում են, որից հետո Panic Button-ի կոճակը գույնը փոխում է կանաչ և վրան գրվում, թե քանի էջ է պահվել: Եվս մեկ անգամ սեղմելու դեպքում էջերը բացվում են այնպես, ինչպես որ եղել են:

10. Webpage Screenshot ևս մեկ օգտակար ավելացում, որը շատ է պետք գալիս: Այս ավելացումը նախատեսված է էկրանի պատկերը նկարելու համար: Առավելությունը նրանում է որ նկարելուց հետո հենց միանգամից կարող եք ավելացումներ անել, եթե հարկավոր է նկարի վրա նշումներ անել: Այլևս առանձին ծրագրերի կարիգ չկա:

11. AdBlock Այս ավելացումը թողեցի վերջում ներկայացնեմ որովհետև համարում եմ, որ ամենաօգտակար ավելացումը սա է: Հենց մենակ այս ավելացման համար արժե chrome օգտագործել քանի որ մյուս բրաուզերները նման ավելացման հնարավորություն չունեն: AdBlock-ի օգնությամբ կարող եք արգելափակել ռուսական և ոչ միայն ռուսական կայքերում տեղադրված այն զզվելի գովազդները, որ յուրաքանչյուր ռուսական կայքում լինում են: Այս ավելացման միջոցով այդ խնդիրը լուծվում է: Միայն պետք է տեղադրել որից հետո ավտոմատ կերպով այս ավելացումը կարգելափակի այդ բոլոր գովազդները և դրանք այլևս ձեզ չեն անհանգստացնի:

CHEMAX - ԽԱՂԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ԵՒ CHEAT ԿՈԴԵՐ



 Այս ծրագրի մեջ ներառվում են մոտ 9000 խաղերի գաղտնիքներ, Cheat կոդեր և այլ օգնող միջոցներ:  ուղղակի գտեք ցուցակի միջից Ձեր նախընտրած խաղի անունը կամ օգտվեք Փնտրումից: Chemax ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ:

Եթե ցանկանում եք իմանալ մեկի լոգինը և գաղտնաբառը













Եթե ցանկանում եք իմանալ մեկի լոգինը և գաղտնաբառը ապա ներբերնեք  ծրագիրը... Ծրագրով կարող եք իմանալ այն մարդկանց լոգինը և գաղտնաբառը ովքեր տվյալ համակարգչով մտել են ինչվոր մի սոցիալական ցանց, և ոչ միայն սոցիալական ցանց...